Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ հանդիպման բացմանը։ «Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև կապերը զարգանում են բավականին հաջող և դինամիկ։ Դրանց հիմքում ընկած են հավասարության, փոխադարձ հարգանքի, փոխշահավետության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքները։ Մեր հարաբերությունները կախված չեն միջազգային իրավիճակից և ուղղված չեն որևէ մեկի դեմ», – Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16342

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով