Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական հարաբերությունների վրա հիմնված թուրք-ադրբեջանական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և նոր մակարդակի կհասնի։ Թուրքիայի նախագահն Ալիևին հրավիրել է մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին, որը կկայանա Անկարայում։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին զանգի և շնորհավորանքների համար՝ վստահություն հայտնելով, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ։



