Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին՝ երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի գրասենյակը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ռազմական հակամարտությունում իրավիճակի զարգացմանը, ինչպես նաև դրա տնտեսական և հոգեբանական բաղադրիչներին։ Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես տեղեկացրել էր երկրի առաջնորդի հետ իր շփումների մասին։ Հարկ է նշել, որ միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Մոջթաբա Խամենեին այդ պաշտոնին մարտի սկզբին ընտրվելուց հետո չի հայտնվել հանրության առաջ։ Հատկանշական է, որ Խամենեիի և ԱՄՆ-ի հետ բանակցություններում իրանական պատվիրակության ղեկավար Ղալիբաֆի հանդիպումը տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդների գործադրած ջանքերի, ինչպես նաև նոյեմբերի սկզբին ամերիկյան կոնգրեսի ընտրություններից հետո ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգությունների պայմաններում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով