Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Մոսկվան և Կիևը համաձայնել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցություններ անցկացնելու առաջարկին։ Այս մասին հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյայի, որի անունը չի հրապարակվում։ Ըստ լրատվամիջոցի՝ ուկրաինական կողմն այս գաղափարին դրական է արձագանքել հոկտեմբերի 20-ին Օսլոյում, իսկ ռուսական կողմը՝ մեկ օր անց Սանկտ Պետերբուրգում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով