Լույսը կարող է գեղեցկությունը նորովի բացահայտել․ Տիգրան Ավինյան

Երևանում կան շենքեր ու հուշարձաններ, որոնց ծանոթ ուրվագծերը երեկոյան կորչում են մթության մեջ։ Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Լույսը կարող է նորովի բացահայտել դրանց գեղեցկությունը՝ ընդգծելով մինչ այդ աննկատ մնացած մանրամասները։ Երևանի քաղաքապետարանն արդեն լուսավորել է մի շարք հուշարձաններ ու շենքեր և շարունակելու է այս աշխատանքը՝ ընդգծելով դրանց ինքնատիպ գեղեցկությունն ու չխաթարելով շրջակա միջավայրի հանգիստը։ Այսօր լուսավորվեց նաև Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի նախագծով 1967 թվականին կառուցված՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով