ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալության մասին։ Ռուսական հատուկ ծառայության հայտարարության մեջ նշված է, որ ձերբակալված անձն ուկրաինական զինուժի կազմում մասնակցել է Ռուսաստանի դեմ ընթացող մարտական գործողությունների։ Անվտանգության դաշնային ծառայության տեղեկություններով՝ Գերմանիայի քաղաքացի հանդիսացող անձը 2025 թվականի նոյեմբերին երեք տարվա պայմանագիր է կնքել Ուկրաինայի զինված ուժերի հետ, սակայն խոստացված գումարը չստանալուց հետո ինքնակամ հեռացել է մարտական գործողությունների գոտուց։ Ռուսական կողմը քննարկում է նրան վարձկանության հոդվածով մեղադրանք առաջադրելու հարցը։ Ձերբակալված անձին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կատրին Դեշաուերը ճեպազրույցում հայտարարել է, որ իրենք տեղյակ են այս ձերբակալության մասին և փորձում են պարզել դեպքի հանգամանքները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով