Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

Ռումինիան պատրաստակամ է ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Դան Նեկուլաեսկուն՝ X-ի իր էջում կատարած գրառմամբ արձագանքելով Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին։ «Շնորհակալություն, հարգելի՛ Արարատ Միրզոյան, իմ նշանակման կապակցությամբ հղած շնորհավորական ջերմ ուղերձի համար։ Պատրաստ եմ մեր երկկողմ հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի, նաև ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը»,- գրել է Դան Նեկուլաեսկուն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով