Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Սաուդյան Արաբիայի Դամամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը հոկտեմբերի 21-ի երեկոյան ենթարկվել է հարձակման։ Այս մասին հաղորդել է Սաուդյան Արաբիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը։ Նշվում է, որ մեկ մարդ զոհվել է, ևս ութը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը ռազմական աջակցություն է ցուցաբերում Եմենի կառավարական զորքերին հութիների դեմ պայքարում։ Կոալիցիան ավիահարվածներ է հասցնում հութիների դիրքերին, որոնց ի պատասխան՝ շարժումը վերջին շաբաթներին թիրախավորել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը, թագավորության ռազմական օբյեկտները, նավթային ենթակառուցվածքները և ծովային նավագնացությունը։ Այս հարվածները Սաուդյան Արաբիայում հանգեցրել են զոհերի և վիրավորների։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով