Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Պեկինի քաղաքապետի տեղակալ Սիոն Վընին: Չինաստանի մայրաքաղաքի պատվիրակությունը Երևանում է COP17-ի շրջանակում: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կարևորելով Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցությունը՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ կան ուղղություններ, որոնք հետաքրքիր են Երևանին փորձի փոխանակման առումով: Մասնավորապես, որպես ռազմավարական առաջնահերթություններ՝ քաղաքապետն առանձնացրել է երթևեկության բեռնաթափման և կառավարման, ինչպես նաև օդի աղտոտվածության նվազեցման խնդիրները։ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող և նախաձեռնված այն ծրագրերը, որոնք միտված են տվյալահեն կառավարման ներդրմանն ու համակարգային լուծումների կիրառմանը։ Սիոն Վընը նաև նշել է, որ Պեկինը պատրաստ է կիսվելու Երևանի հետ իր հաջողված փորձով և քաղաքային կառավարման ոլորտում կուտակած գիտելիքներով՝ նպաստելով երկու մայրաքաղաքների միջև համագործակցության խորացմանն ու արդյունավետ լուծումների փոխանակմանը։



