Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտնել են, որ Պարսից ծոցի հյուսիսային հատվածում միաժամանակ հարվածներ են հասցվել չորս նավի, որոնք նավթային բեռը մի նավից մյուսն էին տեղափոխում։ Կորպուսի տվյալներով՝ նավերը շարունակում են այրվել։ ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ նավերը շարժվել են «չարտոնված» երթուղիներով և հայտնաբերվել են նավթային բեռի տեղափոխման ընթացքում, որից հետո միաժամանակ հարձակման են ենթարկվել։ Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտնել է, որ անցած գիշեր Հորմուզի նեղուցից արևմուտք երեք նավ պայթել է ծովային ականների վրա։ Նավերում հրդեհներ են բռնկվել, ինչից հետո դրանց շարժը դադարեցվել է։



