ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հնարավոր եռակողմ հանդիպումը պետք է նվիրված լինի, այդ թվում, միջուկային սպառազինությունների կրճատմանը։ Այս մասին նա ասել է Սպիտակ տան մամուլի ծառայության լրագրողներին: «Խոսքը միջուկազերծման մասին է։ Այսպիսով, հարցը միայն դա չէ։ Բայց մենք բազմաթիվ քայլեր ունենք անելու։ Սակայն ես կարծում եմ, որ սա ամենամոտն է, որ երբևէ տեսել եմ։ Դուք էլ նույնն եք տեսնում, ինչ ես», – ասել է Թրամփը:



