Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Հանրային տարածքը պետք է ծառայի հանրությանը։ Նալբանդյան 128 և Ալեք Մանուկյան 2/2 հասցեներում ապամոնտաժվել են ինքնակամ տեղադրված 5 կրպակները։ Ազատված տարածքները կբարեկարգվեն ու կվերադարձվեն երևանցիներին»։



