Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Ինդոնեզիայի Արևմտյան Կալիմանտանի նահանգի Պոնտիանակ քաղաքում բողոքի ակցիայի դուրս եկած ուսանողները հոկտեմբերի 21-ի ուշ երեկոյան բախվել են ոստիկանության հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ցուցարարները բողոքում էին այն բանի դեմ, թե ինչպես է կառավարությունը պայքարում ծխամշուշի և շնչառական հիվանդությունների դեմ, որոնք առաջացել են ամիսներ շարունակվող անտառային հրդեհների հետևանքով։ Ինդոնեզիայում վերջին շրջանում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ներկայիս վարչակազմի կողմից բնապահպանական և տնտեսական խնդիրներին արձագանքի շուրջ։ Nusantara Atlas-ի արբանյակային տվյալների համաձայն՝ Ինդոնեզիայում այրված տարածքների ընդհանուր մակերեսը օգոստոսին կազմել է 895 650 հեկտար, սակայն սեպտեմբերի վերջին այն հասել է 1,92 միլիոն հեկտարի։ Երկիրը բուռն քննադատության է ենթարկվել ամիսներ շարունակվող անտառային հրդեհների պատճառով, որոնք հարյուր հազարավոր մարդկանց մոտ շնչառական խնդիրներ են առաջացրել, իսկ թանձր ծխամշուշը տարածվել է նաև հարևան Սինգապուրում, Մալայզիայում և Արևելյան Թիմորում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով