«Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևը տասնամյակներ շարունակ ներկայացվել է որպես թուրք-ադրբեջանական անխախտ դաշինքի խորհրդանիշ։ Այսօր, սակայն, Անկարան և Բաքուն հրապարակայնորեն վիճում են այն հարցի շուրջ, թե որտեղ է ավարտվում եղբայրությունը և սկսվում ինքնիշխանությունը։ Առերևույթ պատճառը հիջաբն է, խորքում՝ երկու տարբեր պետական և գաղափարական համակարգերի հակասությունը, քաղաքական իսլամի ազդեցությունը, Իսրայելի հետ Ադրբեջանի ռազմավարական կապերն ու տարածաշրջանային առաջնորդության մրցակցությունը։ Վեճն արդեն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով, ձերբակալություններով և թուրք քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդմամբ։ Երեկ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով վերահաստատել եղբայրական հարաբերությունների շարունակականությունը։ Բայց արդյո՞ք երկու առաջնորդների զրույցը վերացնում է այն հակասությունները, որոնք առաջին անգամ այսպիսի ուժգնությամբ դուրս են եկել հրապարակային դաշտ։ Ի՞նչ է իրականում կատարվում թուրք-ադրբեջանական ռազմավարական դաշինքի ներսում, և կարո՞ղ է այս ճգնաժամը փոխել Հայաստանի շուրջ ձևավորված տարածաշրջանային քաղաքական հաշվեկշիռը։ Այս հարցերը քննարկելու ենք ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



