Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ հայտնաբերվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման դեպք, որն ավարտվել է մահվան ելքով։ Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը։ «Մինչ այժմ համարվում էր, որ Շամոնդա վիրուսը չի փոխանցվում մարդուն։ Այսպիսով, այս հիվանդի վարակվելը Շամոնդա վիրուսով մարդու մոտ վիրուսի հայտնաբերման առաջին փաստագրված դեպքն է», – ասվում է հայտարարության մեջ։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ հիվանդը մահացել է հիվանդանոցում, հոկտեմբերի սկզբին։ Նա տառապել է լուրջ իմունոդեֆիցիտից։ Ենթադրվում է, որ վարակը նրա օրգանիզմ է ներթափանցել մժեղի խայթոցի միջոցով՝ Ֆրանսիայի արևելքում, որտեղ գարնանն ու ամռանը գրանցվել են կենդանիների վարակման առաջին դեպքերը։ Բնակչության առողջության համար որևէ ապառնալիք չկա, ընդգծել են իշխանությունները: Շամոնդա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է Նիգերիայում՝ 1960-ական թվականների կեսերին։ Այն հիմնականում ախտահարում է խոշոր եղջերավոր անասուններին՝ նրանց մոտ առաջացնելով տենդ։ Վարակը փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով