Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Իտալիայի կառավարությունը հաստատել է ճանապարհային փոխադրումների, գյուղատնտեսության և ձկնորսության ոլորտներին տրամադրվող արտակարգ օգնության մասին հրամանագիր՝ ի պատասխան վառելիքի գների շուրջ ծագած և երկրի հարավում տարածված զանգվածային բողոքի ակցիաների։ Այդ մասին տեղեկացնում է Euronews-ը։ Փաթեթը ներառում է 60 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ վարորդների և ֆերմերների կրած վառելիքի ծախսերի դիմաց։ Ակնկալվում է, որ վճարումները կկատարվեն մեկ ամսվա ընթացքում։ Վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ դիմել է ներքին գործերի նախարարին՝ արձագանքելու բեռնափոխադրողների, ֆերմերների և առևտրի ոլորտի ներկայացուցիչների պահանջներին, ապահովելու տեղաշարժի ազատությունը և ապրանքների մատակարարումը ձեռնարկություններին, իսկ դրա արդյունքում՝ նաև քաղաքացիներին։ Զանգվածային բողոքի ակցիաներն ու ցուցարարների կողմից ճանապարհների արգելափակումը լուրջ պարենային և վառելիքային ճգնաժամ են առաջացրել Իտալիայի հարավում. ապրանքները չեն հասնում խանութների դարակներին (, իսկ բազմաթիվ բենզալցակայաններում վառելիքը սպառվել է։ Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է կառուցողական երկխոսության, սակայն բանակցությունների ձախողման դեպքում պատրաստ է նաև սկսել ճանապարհային արգելապատնեշների ապամոնտաժումը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16476

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով