Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի մասին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Հղում անելով APA գործակալությանը, Ջայշանկարը հայտարարել է, որ Հնդկաստանը ուշադրությամբ հետևում է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին։ «Հնդկաստանը ողջունում է նախորդ տարվա օգոստոսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրումը։ Հուսով ենք, որ սա կհանգեցնի տևական խաղաղության հաստատմանը։ Հնդկաստանի դիրքորոշումը շատ հստակ է. վեճերը պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով»,- հայտարարել է Սուբրամանյամ Ջայշանկարը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16564

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով