Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 23-ին հյուրընկալել են COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրի (Հաբիթաթ) պատվիրակությանը։ Կոմիտեից հայտնում են, որ կառույցի նախագահի տեղակալ Վահան Միսակյանը, ողջունելով Հաբիթաթի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Էրֆան Ալիին և միջտարածաշրջանային խորհրդական Կատյա Շեֆերին, ընդգծել է քաղաքաշինության ոլորտում համատեղ օրակարգն ընդլայնելու և համագործակցությունը խորացնելու կարևորությունը։ Կողմերն առանցքային են համարել ՀՀ տարաբնակեցման և տարածքային կազմակերպման գլխավոր նախագծի առաջադրանքի մշակման շրջանակում Հաբիթաթի աջակցությունը և բուն փաստաթղթի մշակման ուղղությամբ հետագա համագործակցությունը։ Քննարկվել է նաև քաղաքաշինության ոլորտի իրավական կարգավորումների՝ ներառյալ «Քաղաքաշինության մասին» օրենքի ամբողջական վերանայման նպատակով փորձագիտական աջակցության տրամադրման հարցը։ Էրֆան Ալին վստահություն է հայտնել, որ ՀՀ-ում ՄԱԿ-ի Հաբիթաթի գրասենյակի հիմնումը կմեծացնի համագործակցության շրջանակը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ Գյումրիի ոչ հիմնական շինությունների հարցի լուծման հնարավորությանը, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը և արհեստական բանականության գործիքների կիրառման նպատակով փորձագիտական աջակցությանը։ ` երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16487

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով