Ռուսական զինված ուժերը հոկտեմբերի 27-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 04:00-ից, Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ կսահմանեն՝ Ալյոշկիի շրջանում մարդասիրական գործողություն իրականացնելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը կիրականացնեն ինժեներական հետախուզություն և կապահովեն մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը՝ Ալյոշկի սոցիալական նշանակության բեռներ հասցնելու համար։



