Առափիում բնակարանային գողություն է բացահայտվել. մեկ անձ ձերբակալվել է

Հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել բնակարանային գողության վերաբերյալ․ քաղաքացին հայտել էր, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում կոտրել են Շիրակի մարզի Առափի գյուղում գտնվող ծնողների անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունը քրեական ոստիկաններն իրացրին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի գործընկերների հետ։ Պարզվեց, որ գողությունը կատարել են նույն՝ Առափի գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ու նրա ընկերը։ Պարզվեց նաև, որ նրանք նույն գյուղի մեկ այլ բնակիչ 58-ամյա տղամարդու միջոցով գողոնն իրացրել են Գյումրիում։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդն Առափի գյուղում ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ձեռնարկվում են միջոցներ նրա հանցակից 22-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով