Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան

Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յետենը և նրա արգենտինացի զուգընկեր Նիկո Կինանը հայտարարել են, որ ձվաբջջի դոնորի և փոխնակ մոր օգնությամբ երեխա են ունենալու. «Մեր կյանք է գալիս մի շատ յուրահատուկ մարդ։ Կհանդիպենք 2027 թվականին, փոքրի՛կ», – Instagram-ում գրել է զույգը՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նրանք պահում են հղիության ուլտրաձայնային հետազոտության պատկերը։ Յետենի «D66» կուսակցությունը հայտնել է, որ հղիությունը հնարավոր է դարձել նիդեռլանդացի երկու ընկերուհու օգնությամբ, որոնք արդեն երեխաներ ունեն։ «Մենք անչափ շնորհակալ ենք, որ երկու հրաշալի կանանց շնորհիվ այժմ հնարավորություն ունենք իրականություն դարձնել մեր երազանքը», – ասել է վարչապետը։ Նիդեռլանդների վարչապետն ու հոկեիստ զուգընկերը նշանադրվել են 2024 թվականին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով