Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի երիտասարդների չեմպիոն Սուրեն Աղաջանյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Աստանայում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլում Աղաջանյանը մրցեց վրացի Դիմիտրի Խաչիձեի հետ ու առավելության հասավ 9:6 հաշվով: Ավելի վաղ աշխարհի առաջնությունում հաղթանակ էր տոնել նաև 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը: 82 կգ քաշային Սարգիս Գրիգորյանը պարտություն էր կրել մեկնարկում:



