Ես ստիպված էի հարձակվել Իրանի վրա, այլապես նրանք միջուկային զենք կունենային։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մյուս հարցը նավթն է, և նավթի գինը բարձրացավ։ Մենք այն շատ ցածր մակարդակի վրա էինք պահել, և ես գիտեի, որ դա տեղի կունենա, բայց դա գիտակցված ընտրություն էր։ Սա փոքր գին է՝ Իրանից, որը չարիքով լի երկիր է, միջուկային զենքը խլելու դիմաց»,- ասել է նա։ Թրամփը նշել է, որ իր կարծիքով՝ պատերազմը շուտով կավարտվի։ «Կարծում եմ՝ այն շուտով կավարտվի։ Այն կավարտվի այս կամ այն կերպ՝ համաձայնագրի կամ այլ ճանապարհով»,- ասել է նա։



