Վերջին 90 օրվա ընթացքում ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ընդամենը 24 որսացող հրթիռ։ Այդ մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ին տված հարցազրույցում։ «Մերձավոր Արևելքում պատերազմի առաջին 48 ժամվա ընթացքում երկրները կիրառել են իրենց գործընկերներից ստացված մոտ 2000 հրթիռ։ Իսկ ես վերջին 90 օրվա ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջից ստացել եմ 24 հրթիռ»,- ասել է նա։ Ըստ Զելենսկու՝ ԱՄՆ-ն նաև թույլտվություն չի տվել եվրոպական երկրներին՝ Ուկրաինային որսացող հրթիռներ փոխանցելու համար։ «Ես Թրամփի հետ խաղեր չեմ խաղում։ Ավելի լավ է ունենալ ինձ նման գործընկերներ, ովքեր երախտապարտ են լինում, երբ իսկապես այդպես են զգում, քան ամեն վայրկյան շնորհակալություն հայտնել՝ վերջում նմանվելով Պուտինին. մեկին, ով ցուցադրաբար չափազանց երախտապարտ է ձևանում, բայց հենց մեջքդ դարձնում ես՝ դանակը խրում է թիկունքդ»,- հայտարարել է Զելենսկին։



