Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության մրցումային հերթական օրը կայացավ նժույգ-թափերի եզրափակիչ, որտեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Մամիկոն Խաչատրյանն ու Համլետ Մանուկյանը: Մամիկոն Խաչատրյանը իր վարժության համար արժանացավ 15.000 միավորի ու դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Համլետ Մանուկյանը` 15.300 միավորով պատմության մեջ առաջին անգամ դարձավ աշխարհի առաջնության չեմպիոն: Հայկական մարմնամարզության մեջ նա առաջին ոսկե մեդալակիրն է աշխարհի առաջնությունում: Ավելի ուշ եզրափակչում հանդես կգա Արթուր Ավետիսյանը (օղակներ):

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16665

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով