Տղամարդը 2 տարի բրոնխում է պահել հինգ ոսկե ատամով պրոթեզը

Բաշկիրիայում բժիշկները փրկել են տղամարդու, որը շուրջ 2 տարի բրոնխում պահել է հինգ ոսկե ատամ ունեցող ատամնապրոտեզը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Այրաթ Ռախմատուլլինը։ Հիվանդին անհանգստացրել է մշտական հազը, սակայն նա երկար ժամանակ չի դիմել մասնագետների՝ իր վիճակը վերագրելով տարիքին կամ մրսածությանը։ Բժիշկներն ի սկզբանե կասկածել են թոքաբորբ, սակայն հետազոտության ընթացքում տղամարդու բրոնխներում օտար մարմին են հայտնաբերել։ Պարզվել է, որ տղամարդը քնած ժամանակ կորցրել է ատամնապրոտեզը, սակայն դրան նշանակություն չի տվել։ Արդյունքում պրոտեզը շուրջ մեկ տարի մնացել է նրա շնչուղիներում։ Բժիշկները հատուկ օղակի օգնությամբ հեռացրել են պրոտեզը, որը խրվել էր աջ բրոնխի լուսանցքում։ Տղամարդու կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16577

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով