Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր ՝ հայտարարելով, որ միասին շատ հետաքրքիր է։ Ուկրաինայի նախագահը խոսել է մշտական պայքարի հոգեբանական գնի, աշխարհաքաղաքական բանակցությունների դաժան իրողությունների և այն մասին, թե ինչն է իրեն օգնում դիմանալ։ Փոդքասթի հաղորդավարը Վլադիմիր Զելենսկուն մանրամասն հարցեր է ուղղել նաև անձնական կյանքի մասին։ «Կարծում եմ՝ կինս շատ խելացի է, և մեր միջև իսկական զգացմունքներ կան։ Մենք ունենք և՛ սեր, և՛ հարգանք։ Կարծում եմ՝ շատ կարևոր է հարգել միմյանց։ Գիտե՞ք, մարդկանց պետք է հետաքրքիր լինի միմյանց հետ։ Իսկ մեզ միասին շատ հետաքրքիր է։ Մեզ լավ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։



