Երևանին փոխանցվեց հյուրընկալողի խորհրդանշական էստաֆետը․ Տիգրան Ավինյան

COP17-ի շրջանակում տեղի ունեցավ ապակենտրոնացված կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ համաժողովը` տարբեր երկրներից ժամանած քաղաքապետերի, նահանգապետերի և քաղաքական այլ ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կարևորվեցին քաղաքների ու համայնքների ակտիվ մասնակցությունը և կոնկրետ հանձնառությունները՝ COP17-ի առաջնահերթություններն իրականություն դարձնելու գործում։ Գագաթնաժողովի ավարտին Կալի քաղաքից Երևանին փոխանցվեց հաջորդ հյուրընկալողի խորհրդանշական էստաֆետը։ Ի դեպ, Երևանի քաղաքապետարանը միացավ «CitiesWithNature» գլոբալ հարթակին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16910

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով