ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքում՝ Ֆլորիդայի A&M համալսարանի մարզադաշտի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ վեց անչափահաս։ Ոստիկանության տվյալներով՝ վիրավորներից երեքի վիճակը ծանր է։ Նախնական տեղեկություններով՝ կրակոցներին կարող էր նախորդել ծեծկռտուք։ Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ համալսարանի ամենամյա տոնակատարությունների և ֆուտբոլային հանդիպման ընթացքում։ Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, ձերբակալությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։



