Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է ավելի քան երեք տասնամյակ։ Սակայն սահմանի երկու կողմերում ապրող մարդկանց, արտադրողների և գործարարների համար այն վաղուց միայն քաղաքական հարց չէ։ Դա կորցրած շուկաների, չստեղծված աշխատատեղերի և չօգտագործված տնտեսական հնարավորությունների հարց է։ Սեպտեմբերին Փաշինյանն ու Էրդողանը Նյու Յորքում քննարկեցին տնտեսական կապերի զարգացումն ու պատմական Անիի կամրջի վերականգնումը։ Հոկտեմբերի 15-ին Հայաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ հարաբերությունների կարգավորումն արդեն հասունացել է վերջնական հանգուցալուծման համար։ Բայց սահմանը շարունակում է փակ մնալ։ Այս իրավիճակում Հայաստանից և Թուրքիայից յոթական լրագրող մասնակցել են փոխադարձ ճանաչողական այցելությունների՝ տեղում ուսումնասիրելով տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Նրանց տպավորությունները խոսում են զգալի ներուժի և երկու կողմերում առկա դրական սպասումների մասին։ Բայց մեր այսօրվա զրույցի գլխավոր հարցը շատ ավելի խորքային է. կարո՞ղ են երկու հասարակությունների տնտեսական շահերն ի վերջո փոխել քաղաքականությունը, թե՞ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ապագան դեռ որոշվում է նաև երրորդ մայրաքաղաքում՝ Բաքվում։ Այսօր առաջինի տաղավարում են լրագրող Հակոբ Կարապետյանը և թուրք լրագրող Կավել Ալպասալը Առավել մանրամասն՝ տեսանյութում



