Ըմբիշներ Ասլանյանն ու Գալստյանն ԱԱ-ի քառորդ եզրափակչում են

Հայաստանը ներկայացնող ըմբիշներ Կարեն Ասլանյանն ու Սլավիկ Գալստյանը դուրս են եկել աշխարհի առաջնության ¼ եզրափակիչ: Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը երկրորդ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Ղրղզստանը ներկայացնող Աֆտանդիլ Տալանտբեկովի նկատմամբ` 10:0: 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն էլ երկրորդ գոտեմարտում 10:0 հաշվով պարտության է մատնել Մոլդովան ներկայացնող Վալենտին Պետիչին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16703

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով