Ռուսաստանում ՄԻԱՎ-ի համաճարակը տարածվել է 27 տարածաշրջանում

Ռուսաստանի 27 տարածաշրջանում ՄԻԱՎ-ի համաճարակը հասել է ընդհանրացված փուլի, իսկ 2025 թվականին երկրում գրանցվել է վարակի 45 հազար նոր դեպք։ Այս մասին հայտնում է «Независимая газета»-ն՝ հղում անելով Ռոսպոտրեբնադզորի մասնագետների տվյալներին։ Պարբերականի տվյալներով՝ 2025 թվականին նոր դեպքերի թիվը 13,4 տոկոսով նվազել է 2024 թվականի համեմատ։ Այդուհանդերձ, մասնագետները զգուշացնում են, որ վարակի ընդհանուր տարածվածությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ։ Ռուսաստանում ՄԻԱՎ-ի հետ կապված տնտեսական կորուստները գնահատվում են տարեկան շուրջ 280 միլիարդ ռուբլի։ Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց միայն մոտ կեսին է հաջողվել ճնշել վիրուսային բեռնվածությունը։ Փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստանում 40-49 տարեկան տղամարդկանց ավելի քան 3 տոկոսը վարակված է ՄԻԱՎ-ով, իսկ նոր վարակների շուրջ երկու երրորդը փոխանցվում է հետերոսեքսուալ սեռական հարաբերությունների միջոցով։ Մտահոգիչ է նաև բուժհաստատություններում վարակի տարածման խնդիրը։ 2025 թվականին Ռուսաստանում գրանցվել է բժշկական օգնության ընթացքում արյան միջոցով փոխանցվող վարակների օջախների՝ վերջին 15 տարվա առավելագույն թիվը։ 2026 թվականին էլ շարունակվում են բժշկական կազմակերպություններում ՄԻԱՎ-ի և հեպատիտների հնարավոր տարածման 11 օջախների հետաքննությունները։ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի խոսքով՝ 2027 թվականի բյուջեով նախատեսվում է ՄԻԱՎ-ի բուժման պետական ծրագրերում ընդգրկել ևս 30 հազար հիվանդի։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով