Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի

Ուկրաինան գրեթե մեկ ամիս սպասում է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի ստորագրությանը՝ Patriot և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված հրթիռների մատակարարման հարցով. Կիևը Վաշինգտոնի հետ կքննարկի այս հարցը։ Այս մասին Telegram-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա հայտնել է պաշտպանության և արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի զեկույցի մասին, որը վերաբերել է ՀՕՊ համակարգերի համար նախատեսված կալանիչ հրթիռների մատակարարումների իրավիճակին։ «Աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ Միացյալ Նահանգների, Եվրոպայի և այլ գործընկերների հետ, որոնք ունեն PAC-2 և PAC-3 հրթիռների պաշարներ։ Մասնավորապես, գրեթե մեկ ամիս է՝ սպասում ենք պարոն Հեգսեթի ստորագրությանը՝ Patriot և NASAMS համակարգերի համար նախատեսված հրթիռների հարցով։ Հանձնարարել եմ այս հարցը ևս մեկ անգամ քննարկել ամերիկյան կողմի հետ», – նշել է Զելենսկին։ Նա հավելել է, որ թեմայի շուրջ քննարկումներ են ընթանում այլ երկրների հետ ևս:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16725

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով