Ըմբիշ Կարեն Ասլանյանն ԱԱ-ի եզրափակչում է

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը կպայքարի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար: Աստանայում ընթացող աշխարհի առաջնության 63 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Կարեն Ասլանյանը մրցեց Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ, օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոն Նազարյանի հետ ու առավելության հասավ 12:4 հաշվով: 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը կիսաեզրափակչում 10:1 հաշվով զիջեց Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Մոհմադպիանին ու կպայքարի ԱԱ-ի բրոնզե մեդալի համար պայքարում: 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը 4:0 հաշվով զիջեց ուզբեկ Այժան Խալմախանովին ու ուժերը կչափի բրոնզե մեդալի համար պայքարում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով