Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերականգնվել է շուրջ 50.000.000 դրամի վնաս

Արարատի մարզում, ապօրինի ընդերքօգտագործում իրականացրած ընկերությունների կողմից, 2026 թվականի երրորդ եռամսյակում վերականգնվել է ավելի քան 50.000.000 դրամի վնաս: Մասնավորապես՝ 2026 թվականի նույն ժամանակահատվածում, Արարատի մարզում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ընդերքի պահպանման և օգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելու և հողը փչացնելու, առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրերն օգտագործելու, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է 7 քրեական վարույթ: Քրեական վարույթների շրջանակում, դատախազական ներգործության արդյունքում, վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված 50.077.000 դրամ: Քրեական վարույթներով նախաքննությունն ընթացքի մեջ է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16727

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով