Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը: Նախարարության տարածած հաշվետվության մեջ նշվում է, որ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,431 մլրդ դրամ` ապահովելով 9 ամիսների ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 104.3% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 14.4%‑ով կամ 305.7 մլրդ դրամով: 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,403 մլրդ դրամ`՝ ապահովելով 9 ամիսների ճշտված ծրագրի 85.6% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9%-ով կամ 197.9 մլրդ դրամով: 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով՝ 9 ամիսների համար ծրագրված 474.4 մլրդ դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 79.9 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում ։



