Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է

Պետական եկամուտների պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Համաձայն հրապարակված տվյալների՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը 199 միլիարդ դրամով․ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 439 միլիարդ դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 1 տրիլիոն 367 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 188 միլիարդ դրամ։ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է 271 միլիարդ դրամ․ պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 10 միլիարդ դրամ։ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Մոբայլ Սենթր»-ը, երկրորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, երրորդը՝ «Գրանդ Տոբակո»-ն։ Չորրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա»-ն է, հինգերորդում՝ «Արդշինբանկ»-ը, վեցերորդում՝ «Ամերիաբանկ»-ը, յոթերորդում՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ը, ութերորդում՝ «Դիջիթեյն»-ը, իններորդում՝ «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն, իսկ 10-րդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է։ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16733

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով