Կոտայքի մարզի դատախազության հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի օգոստոսի 21-ի վճռով բավարարվել է: Դատախազությունը պահանջել էր լուծել (դադարեցնել) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (ներկայում՝ Շրջակա միջավայրի նախարարության) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության և ՍՊ ընկերության միջև կնքված՝ Ջրվեժ համայնքում գտնվող՝ 5000 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը՝ պայմանագրով սահմանված պահանջները խախտելու հիմքով։ Դատախազությունից հայտնում են, որ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին Կադաստրի կոմիտեում կատարվել է վարձակալության իրավունքի դադարեցում. հողատարածքը վերադարձվել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տիրապետմանը: Օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 6.417.394 դրամ՝ որպես ՍՊ ընկերության պարտավորության (վարձավճարի) ընդհանուր գումար:



