COP17-ի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Նորվեգիայի շրջակա միջավայրի նախարարները

COP17-ի նախագահ, Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP17-ի շրջանակում հանդիպել է Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Սիգրուն Օսլանդի հետ։ Այդ մասին Համբարձում Մաթևոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Քննարկել ենք համաժողովի օրակարգային հարցերն ու բանակցությունների ընթացքը՝ կարևորելով կառուցողական երկխոսությունն ու համատեղ աշխատանքը՝ առանցքային հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար։ Նորվեգացի գործընկերս բարձր է գնահատել COP17-ի կազմակերպման մակարդակը և համաժողովի արդյունավետ աշխատանքի համար ստեղծված պայմանները»,- գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16752

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով