Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը 21 մլն դոլար կհատկացնի 9 նոր ծրագրի համար

Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամը կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ 9 նոր ծրագրի իրականացման համար կհատկացնի 21 միլիոն դոլար։ Այս մասին COP 17-ի շրջանակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Դոնգ Բաոտոնգը և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը։ Ինգեր Անդերսենի խոսքով՝ հիմնադրամի գործունեության մեկնարկից ի վեր հաստատվել է 31 ծրագիր, որոնց իրականացման համար արդեն հատկացվել է 35 մլն դոլար։ «Մենք հպարտ ենք համաղեկավարել այս հիմնադրամը։ Մենք պետք է աջակցենք զարգացող երկրներին, որպեսզի գաղափարները վերածվեն գործնական քայլերի։ Այսօր հայտարարված ծրագրերը ներդրում են բնության պահպանության գործում։ Մեր համատեղ հանձնառությունն է հասնել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին»,-նշեց նա։ Անդերսենը հույս հայտնեց, որ հիմնադրամը կշարունակի ընդլայնվել՝ հնարավորություն տալով աջակցություն ցուցաբերել ավելի մեծ թվով երկրների։ Դոնգ Բաոտոնգի խոսքով՝ Կունմինի կենսաբազմազանության հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել զարգացող երկրներին՝ իրենց միջազգային բնապահպանական պարտավորությունների կատարումն ապահովելու հարցում։ Նա տեղեկացեց, որ հիմնադրամի կողմից ֆինանսավորման երրորդ փուլի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 40 ծրագիր։ «9 նոր ծրագրերն արդեն հաստատվել են, իսկ մյուս ծրագրերի ընտրությունը դեռ շարունակվում է։ Երրորդ փուլի հաջորդ շրջափուլի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է։ Հայտերի ընդունումը շարունակվում է, և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ներկայացնել իրենց առաջարկները։ Նախորդ փուլում չընտրված, սակայն բարձր որակ ունեցող հայտերը նույնպես կարող են դիտարկվել նոր ներկայացված հայտերի հետ միասին»,-հավելեց Դոնգ Բաոտոնգը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16752

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով