Թուրքիայի փոխանախագահը Երևանում հույս է հայտնել՝ ԵԱՀԿ-ն «արդյունավետ ներդրում կունենա խաղաղությանը»

Թուրքիայի փոխանախահ Ջևդեթ Յըլմազն Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուի հետ։ «Անկեղծորեն հույս ունեմ, որ առաջիկայում ԵԱՀԿ-ն իր ինստիտուցիոնալ փորձով կշարունակի արդյունավետ ներդրում ունենալ Եվրատլանտյան և Եվրասիական տարածաշրջաններում՝ խաղաղության, հանգստության և կայունության գործում։ Մաղթում եմ հաջողություն պարոն Սինիրլիօղլուին իր աշխատանքում»,-գրել է Յըլմազը։ Յըլմազը գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ։ Կողմերը քննարկել են Թուրքիա-Ռումինիա հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով