Կրեմլում չեն բացառել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունների վերսկսումը հոկտեմբերին։ Ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտի Պեսկովը։ Խոսելով եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի վերսկսման մասին՝ Պեսկովն ասել է, որ Մոսկվան խոսում է տեսանելի հեռանկարում բանակցությունները վերսկսելու մասին։ «Այսինքն, իհարկե, հգոկտեմբերը չի կարելի բացառել»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։



