Կոնգոյում ավելի քան 10 000 մարդ է վարակվել էբոլայով, նրանց գրեթե կեսը մահացել է

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) գրանցվել է էբոլա տենդով վարակման ավելի քան 10 000 դեպք։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ հղում անելով երկրի իշխանություններին։ ԿԴՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն` վիրուսով վարակվել է 10 060 մարդ, որոնցից ավելի քան մոտ 4900-ը մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր 4300 մահվան և շուրջ 9000 վարակման դեպքի մասին։ Էբոլա տենդի համաճարակի բռնկման մասին պաշտոնապես հայտարարվել է մայիսի 15-ին՝ Կոնգոյի Իտուրիի նահանգում։ Վիրուսով հիվանդացության դեպքեր են արձանագրվել նաև հարևան Քենիայում, Նիգերիայում և Ուգանդայում։ Օգոստոսի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Ուգանդայում հիվանդության դեպքեր այլևս չկան։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16912

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով