Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է․ «Ես հեռու եմ այն մտքից, որ Նարեկ Կարապետյանը կարդում է ու չի հասկանում։ Ես կարծում եմ, որ Նարեկ Կարապետյանը պարզապես չի կարդում և իրեն խաբում են ու սխալ զեկուցում (որպես կանոն՝ իր կողմից քաղաքական հայտ ներկայացնելուց հետո)։ Պարոն Կարապետյան, ասեք, թե որտեղի՞ց եք վերցրել գյուղատնտեսության մեջ այդ 10% անկման տվյալը։ Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ, որ Ձեզ խաբել են, սխալ են զեկուցել և չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ։ Վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ ռուսական մեծածավալ սահմանափակումների ու ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների (օրինակ ծիրանի ցածր բերք) ֆոնին մեր գյուղատնտեսությունը այս տարվա 9 ամիսներին կրճատվել է ընդամենը 4,8 տոկոսով, այն դեպքում, երբ սահմանափակումները սկսելու ժամանակ նույն «ուժեղները» մեր գյուղատնտեսության վախճանն էին գուժում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16831

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով