Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը որսացել են Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների կողմից Էր Ռիադի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռ։ Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության գլխավոր վարչությունը։ «Քաղաքացիական պաշտպանության մարմինը գրանցել է երկու բալիստիկ հրթիռների անկումն Էր Ռիադում՝ դրանք որսալուց և ոչնչացնելուց հետո», – ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերել է Սաուդյան մամուլի գործակալությունը: Ըստ տեղեկությունների՝ հրթիռներն արձակել են հութիները: Ընկնող բեկորները վնասել են շենք, շինհրապարակ և մեկ մեքենա: Զոհերի մասին տեղեկություններ չկան:



