Փաստաբանը մեղավոր է ճանաչվել դատավորին վիրավորելու համար

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվել է թիվ ԵԴ1/3890/01/25 քրեական գործի դռնբաց դատաքննությունն՝ ըստ մեղադրանքի՝ Ա.Ս.-ի՝ Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման վերաբերյալ։ Դատաքննությամբ հետազոտված՝ պատշաճ իրավական ընթացակարգով ձեռք բերված ապացույցների ամբողջությամբ հաստատվել է, որ Ա.Ս.-ն, հանդիսանալով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի վարույթում քննված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանը, նախաքննության մարմնի կողմից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված միջնորդությունների կապակցությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավորին։ Հիմնական դատալսումների արդյունքներով՝ դատարանը, հաստատված համարելով Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ Ա.Ս.-ի մեղավորությունը, նրա նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16851

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով