The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ-ը Պարսից ծոցի մի շարք երկրների նախազգուշացրել է պատրաստվել Իրանի դեմ հնարավոր կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների։ Դրանք կարող են իրականացվել ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ «Դիվանագիտական և ռազմական խողովակներով փոխանցվող հաղորդագրությունները վկայում են, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների նոր փուլ սկսել։ Դա կարող է հանգեցնել լարվածության լուրջ սրման՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի՝ Թեհրանի դիրքերը թուլացնելու և նրան բանակցությունների դրդելու նպատակով»,- գրում է պարբերականը։ Ըստ լրատվամիջոցի, ԱՄՆ-ն ուժեղացնում է հակահրթիռային պաշտպանությունը, համալրում զինամթերքի պաշարները և պատրաստության բերում ռմբակոծիչներն ու կործանիչները՝ Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների համար։ Նշվում է, որ Թրամփը հակված է Իրանի ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին լայնածավալ հարվածներ հասցնելու տարբերակին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Իսրայելն էլ պատրաստվում է Իրանի դեմ նոր հարվածների։



