Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Նիգերիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Բալարաբե Աբբաս Լավալի հետ։ Համբարձում Մաթևոսյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-նիգերիական երկկողմ համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման հնարավորությունները՝ մասնավորապես թափոնների կառավարման և պլաստիկով աղտոտման նվազեցման ուղղություններով։ «Անդրադարձել ենք նաև COP17-ի շրջանակում նախարարական բանակցություններին՝ կարևորելով Նիգերիայի ակտիվ ներգրավվածությունը, կառուցողական երկխոսությունն ու համատեղ ջանքերը՝ կենսաբազմազանության պահպանության գլոբալ հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու համար»,- նշված է գրառման մեջ։



