«Մակրոնի այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի». Ինչո՞ւ հիմա, ո՞ւմ համար է այն օգտակար, կամ՝ մի քանի դրվագ 44-օրյա պատերազմից

2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո արտասահմանյան տարբեր աղբյուրներ, գործիչներ պնդել են, որ Արցախում Ադրբեջանն օգտագործել է ֆոսֆորային զինամթերք, որը նրան Ուկրաինան էր մատակարարել: Իհարկե, այլ աղբյուրներ էլ հավանական էին համարել Իսրայելի կողմից դրանց մատակարարումը: Այսօր Երևանում Ուկրաինայի նախագահ Զելենսկին հնարավորություն ուներ հերքելու այս տարիներին շրջանառվող տեղեկությունները, երբ հայ լրագրողներից մեկը նրան հարց ուղղեց, թե ինչու էր Կիևը 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային զինամթերք մատակարարում Բաքվին, բայց նա պարզապես «փախավ»: Գուցե նման պահվածքի համար Զելենսկին ունե՞ր պատճառ: Հիմա անդրադառնանք Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, ավելի կոնկրետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի շրջանակում նրա արած հետևյալ հայտարարությանը. «Եկեք ազնիվ լինենք ՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա, և այն փաստը, որ մենք այսքան շատ առաջին այցեր ունենք Ձեր երկիր, իսկապես լավ ցուցանիշ է, որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր՝ որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով