Իսրայելի խորհրդարանական ընտրությունները կարող են ավարտել Բենիամին Նեթանյահուի իշխանության երկարատև շրջանը, սակայն քվեարկությունը դեռ հստակ հաղթող չի որոշել։ Ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 77 տոկոսը՝ վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշներից մեկը։ Աննախադեպ ակտիվություն են ցուցաբերել նաև արաբ ընտրողները։ Ձայների մասնակի հաշվարկով՝ Նեթանյահուի դաշինքը ստանում է շուրջ 55, Գադի Այզենկոտի գլխավորած մրցակից ուժերը՝ 50, իսկ արաբական կուսակցությունները՝ 15 մանդատ։ Սակայն կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ է առնվազն 61 մանդատ, և վերջնական պատկերը դեռ կարող է փոխվել։ Ընտրությունների արդյունքը կարևոր է ոչ միայն Իսրայելի համար։ Այն կարող է ազդել Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունների, Իրանի դեմ պատերազմի, Թուրքիայի հետ հակասությունների և Ադրբեջանի ռազմավարական նշանակության վրա։ Ի՞նչ է իրականում փոխվում Իսրայելում, և ի՞նչ հետևանքներ կունենա այդ փոփոխությունը մեր տարածաշրջանի համար։ Այս հարցերը քննարկել ենք Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չեռնամորյանի հետ։



